Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ–ը գիշերվա ընթացքում 35 ԱԹՍ է խոցել Ռուսաստանի տարածքում․ ՊՆ

ՌԴ ՊՆ
ՌԴ ՊՆ
Ուկրաինական զորքերը տարբեր միջոցներով պարբերաբար գնդակոծում և գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 35 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են 35 ուկրաինական ԱԹՍ, 18-ը` Կուրսկի մարզի տարածքում, 4-ական ԱԹՍ` Օրյոլի մարզում և Կրասնոդարի երկրամասում, 3-ական` Վորոնեժի և Ռոստովի մարզերում, 1-ական` Բրյանսկի, Տուլայի մարզերում և Ղրիմի Հանրապետությունում»,– ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։