Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել Մակեևկայի ավտոկայանին, զոհվել է խաղաղ բնակիչ

Արխիվային լուսանկար
Վնասվել է բնակելի բազմաբնակարան շենք, ամբողջությամբ ոչնչացվել է չորս քաղաքացիական ավտոմեքենա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի - Sputnik. Դոնեցկի Մակեևկա քաղաքի ավտոկայանին հարվածելու հետևանքով զոհվել է խաղաղ բնակիչ, ևս տասը մարդ, այդ թվում մեկ երեխա, վիրավորվել է, հայտնել է ԴԺՀ ղեկավար Դենիս Պուշիլինը։
Պայթյունը տեղի է ունեցել Դոնեցկի Մակեևկա քաղաքի ավտոկայանի և բնակելի բազմաբնակարան շենքի անմիջական հարևանությամբ, ինչի հետևանքով վնասվել է շենքի մի կողմի ամբողջ ճակատային մասը։ Առնվազն չորս քաղաքացիական մեքենա ամբողջությամբ ոչնչացվել է, ևս առնվազն տասը՝ վնասվել:

Բուն ավտոկայանի հատվածում վնասվել են երթուղային ավտոբուսն ու հինգ մթերային խանութներ։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։