ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Թուրքիայի 4 նահանգում 47 անձ է ձերբակալվել, նրանցից 33-ը կալանավորվել է։ Նրանց կասկածում են Իսլամական պետության* հետ կապերի մեջ։ Տեղեկությունը հայտնում են թուրքական ԶԼՄ–ները։
Նշվում է, որ 6 անձի նկատմամբ դատական վերահսկողություն է կիրառվել։
Լրատվամիջոցները հայտնում են, որ ձերբակալվածները կազմակերպության ֆինանսավորմամբ են զբաղվել։
*Իսլամական պետությունը ահաբեկչական խմբավորում է, որն արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում։