ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի փայտե շենքում բռնկված հրդեհից տուժած 3 անձի մոտ առկա են այրվածքներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Նշենք, որ ընդհանուր առմամբ բուժօգնության է դիմել 6 քաղաքացի:
«Նրանցից 3 Ստեփանավանի բժշկական կենտրոնում ստանում են առաջին բուժօգնություն և առաջիկա ժամերին դուրս կգրվեն: Եվս 3 տուժածի մոտ առկա են այրվածքներ, տեղափոխվել են Երևան: Նրանցից մեկի առողջական վիճակն այս պահին կայուն ծանր է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, երկուսինը` թեթև»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ուենցել փետրվարի 8-ին, գիշերը ժամը 04։40-ի սահմաններում։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է փայտե շենքի 2-րդ հարկում և տանիքում` մոտ 450 քմ։
Ստեփանավանում բռնկված հրդեհի հետևանքով 27 քաղաքացի տարհանվել է։