ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի փայտե շենքում բռնկված հրդեհի հետևանքով 2 անձ հոսպիտալացվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նշենք, որ հրդեհը բռնկվել է այս գիշեր` ժամը 04։42-ի սահմաններում։ Փրկարարները շենքից տարհանել են 27 բնակչի։
«Հրդեհի հետագա տարածումը կանխվել է։ Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են»,– նշեց Սարգսյանը։
Հիշեցնենք, որ հրդեհը բռնկվել է փայտե շենքի 2-րդ հարկում և տանիքում` մոտ 450 քմ։
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ՝ որպես ջրատար։