ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի - Sputnik. Այս գիշեր ժամը 04։42-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի շենքերից մեկում։
Տեղեկությունը հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է փայտե շենքի 2-րդ հարկում և տանիքում (մոտ 450 քմ)։
«Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ․ այնուհետև դեպքի վայր օգնության է մեկնել ևս չորս մարտական հաշվարկ՝ որպես ջրատար»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Փրկարարները շենքից տարհանել են 27 բնակչի։