Նիկոլ Փաշինյանի ամերիկյան այցը փորձագետները ձախողված են համարում։ Վաշինգտոնում չորս օր անցկացրած Փաշինյանի գլխավոր օրակարգն ըստ պաշտոնական հաղորդագրության՝ մասնակցությունն ու ելույթն էր Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովում։ Ատլանտյան խորհրդում, Ջորջթաունի համալսարանում խոսելուց բացի, ի վերջո, Փաշինյանին հաջողվեց հանդիպել Թրամփի կառավարության ներկայացուցչի՝ փոխնախագահ Վենսի հետ։
Այդ լուսանկարի պատմությունն առանձին թեմա է՝ առանց արարողակարգային կանոնների, առանց մեր դրոշի ու ոտքի վրա։ Ու երբ փորձագետներն ամփոփելով այցը, նշեցին, որ ըստ էության, Փաշինյանը Վաշինգտոնում չի հանդիպել այն պաշտոնյաների հետ, որոնք այդ երկրում քաղաքականություն մշակող են, վերադարձել է առանց քաղաքական ու տնտեսական պայմանավորվածությունների՝ իշխող ուժի լրատվամիջոցները սկսեցին տարածել, որ Նիկոլ Փաշինյանն ամերիկյան նոր ադմինիստրացիայի օրոք Սպիտակ տուն այցելած առաջին պետության ղեկավարն է։ Մինչդեռ՝ այդպես չէ։
Վաշինգտոնյան այցն ու մի լուսանկարի պատմությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։