Ներքթային բուրավետ ինհալյատորների հետևանքով առաջացած ալերգիայից նույնիսկ մահվան դեպք է եղել. Սևան Իրիցյան

Sputnik
Ծխախոտի փոխարինիչները, որոնք ոչ պակաս վտանգավոր են ավանդականներից, նոր ու ավելի մտաոգիչ խնդրի առաջ են կանգնեցնում։ Դրանք նորաձև են դեառահասների շրջանում։ Բուրումնավետ գոլոշին գրավում է երեխաներին ու մինչև պետությունը օրենսդրական փոփոխություններով ու տարբեր որոշումներով ընդգրկում է ծխախոտի տարբեր փոխրինիչները վտանգավոր ու արգելվածների ցուցակում` արտադրողները շուկա են ներմուծում նոր տարբերակներ։
Վերջերս նորաձև են դարձել բուրումնավետ ինհալյատորները։ Ի տարբերություն վեյփերի դրանց գոլորշին ներշնչում են ոչ թե բերանով, այլ քթով։ Ինչո՞վ է վտանգավոր արոմաինգալյատորը, ի՞ն չ նյութերից է պատրաստված ու կարո՞ղ է արդյոք դառնալ ալերգիայի պատճառ։ Sputnik Արմենիան զրուցել է իմունոլոգ և ալերգոլոգ Սևան Իրիցյանի հետ։