Ադրբեջանը հստակ էթնոցիդ է իրականացնում, կրոնական հանդուրժողականության նշույլ չեմ տեսնում. Լեռնիկ Հովհաննիսյան

Sputnik
Վաշինգտոնյան այցի ընթացքում Փաշինյանը մասնակցեց միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին և հանդես եկավ ելույթով։ Այն ավարտվում է հետևյալ պարբերությամբ. «Բարեբախտաբար, չնայած քաղաքական և էթնիկական հակասություններին, մենք ունենք կրոնական հանդուրժողականության և հարգանքի լավ ավանդույթ մեր տարածաշրջանում, և դա ավելի իրատեսական է դարձնում խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասում» - ասել է Փաշինյանը:
Հայաստանի վարչապետն իր ելույթում ոչ մի բառ չասաց օրինակ` Ջուղայի խաչքարերի ոչնչացման մասին։ Չխոսեց Արցախում ամեն օր ու հենց այս պահին քանդվող ու պղծվող հայկական եկեղեցիների մասին։ «Ադրբեջանը հետևողականորեն շարունակում է մշակութային էթնոցիդը, - ասում է Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը` ավելացնելով ինչ կրոնական հանդուրժողականության մասին է խոսքը»։