Փաշինյանն ԱՄՆ-ում չհանդիպեց քաղաքական որոշում կայացնող որևէ պաշտոնյայի հետ. Սուրեն Սարգսյան

Sputnik
Նիկոլ Փաշինյանն ավարտեց այցը Միացյալ Նահանգներ։ Նա Վաշինգտոնում էր Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովին և Ազգային աղոթքի միջոցառմանը մասնակցելու նպատակով։ Այդուհանդերձ, քաղաքագիտական շրջանակներն ակնկալում էին, որ այդ միջոցառումներն ընդամենը առիթ են և որ մեր երկրի ղակավարների իրական նպատակը ամերիկայն նոր վարչակարգի հետ գործակցության ուղենիշներն են։ Հայաստանը խնդիր ունի հասկանալու, թե ինչ քաղաքականություն է վարելու Միացյալ Նահանգները Հարավային Կովկասում, ինչպես է զարգացանելու հարաբերությունները Հայաստանի հետ և այլ։
Սակայն Փաշինյանը Երևան վերադարձավ այդպես էլ չհանդիպելով ամերիկյան այն պաշտոնյաների հետ, որոնք պատասխանատու են քաղաքականության մշակման և իրականացման համար։ Ուրեմն որն է Փաշինյանի ամերկյան այցի արդյունքը։ Sputnik Արմենիան այդ թեմայով խոսել է Ամերիկյան հետազոտությունների հայկական գրասենյակի հիմնադիր, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ։