Վլադիմիր Պուտինը պարգևատրել է թիկունքի վետերան Եվդոկիա Եսայանին

Վլադիմիր Պուտինը պարգևատրել է թիկունքի վետերան Եվդոկիա Եսայանին
Պարգևը 100 տարեկան կնոջը հանձնել են Կրասնոդարի քաղաքապետն ու քաղաքային դումայի նախագահը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Թիկունքի վետերան Եվդոկիա Եսայանը Ռուսաստանի նախագահի կողմից պարգևատրվել է Հաղթանակի 80-ամյակի առթիվ մեդալով։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի հայերի միությունը։
100-ամյա կնոջը պարգևը հանձնել են Կրասնոդարի քաղաքապետ Եվգենի Նաումովը և Կրասնոդարի քաղաքային դումայի նախագահ Վերա Գալուշկոն: Եվդոկիա Եսայանը Կրասնոդարի առաջին վետերան է, որին Ռուսաստանի նախագահի կողմից «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80 տարին» մեդալ է շնորհվում։
Ակնկալում ենք ՀՀ մասնակցությունը Հայրենականում հաղթանակի տոնակատարությանը. Կոպիրկին
Եվդոկիա Եսայանը ծնվել է Ուրալում, 15 տարեկանից աշխատել թիկունքում` Չելյաբինսկի տրակտորային գործարանում։ Այնտեղ է աշխատել ամբողջ պատերազմի ընթացքում` տանկեր է հավաքել ռազմաճակատի համար։
1947 թվականին ծնողների հետ տեղափոխվել է Կրասնոդար։ Աշխատել է «Հոկտեմբեր» գործարանում ավելի քան 40 տարի, որից 13-ը` ձուլարանում։ Պարգևատրվել է «Թիկունքի աշխատավոր» մեդալով և Հաղթանակի օրվա հոբելյանական մեդալներով:
Գագիկ Ծառուկյանը կաջակցի Հայրենական մեծ պատերազմի հերոսների փառաբանմանն ուղղված ծրագրերին