ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքը փակ է բեռնատարների համար։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ստեփանավան, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհները և Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար։ Նոյեմբերյան-Ոսկեպար-Կիրանց ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մարդատար ավտոմեքենաների համար։ Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,– ասված է հաղորդագրությունում։
Դժվարանցանելի են Սյունիքի մարզի ավտոճանապարհները։ Սյունիքի մարզում, Արագածի տարածաշրջանում, Վանաձոր, Ստեփանավան, Տաշիր, Սպիտակ, Հրազդան քաղաքներում տեղում է ձյուն:
Արարատի մարզում, Գորիս քաղաքում մառախուղ է: Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում և Աշոցքի տարածաշրջանում բուք է:
Ճանապարհային դեպարտամենտից էլ նշում են, որ ժամը 9-ի դրությամբ Ստեփանավանի, Թումանյանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին բուք է։
Դեպի Իրան տանող Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Նույն ուղղությամբ տանող` Շինուհայր-Տաթև ավտոճանապարհն էլ փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները շարունակում են փակ լինել։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։