ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Թուրքիայի կենտրոնական բանկը 2025 թվականի վերջի գնաճի կանխատեսումը 21%-ից բարձրացրել է մինչև 24%: Այս մասին հայտարարել է կարգավորիչ մարմնի ղեկավար Ֆաթիհ Կարահանը` ներկայացնելով 2025 թվականի գնաճի հաշվետվությունը։
Փետրվարի 3-ին Թուրքիայի վիճակագրության ինստիտուտը (TUIK) հայտնել էր, որ տարեկան գնաճը երկրում հունվարին կազմել է 42,12%, մինչդեռ կանխատեսվել էր 41,25%: Նույն օրը հայտնի դարձավ, որ Թուրքիայի ազգային արժույթը թարմացրել է պատմական նվազագույն ցուցանիշը, և դոլարի փոխարժեքն առաջին անգամ հասել է 36 լիրայի։
«2025 թվականի գնաճի կանխատեսումը 21%-ից բարձրացվել է 24%-ի։ 2026 թվականի գնաճի կանխատեսումը պահպանվել է 12%-ի մակարդակում», - հայտարարել է Կարահանը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անցած տարվա սեպտեմբերին հայտարարել էր, որ երկիրը մտել է գնաճի կայուն նվազման շրջափուլ: