Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԱՄՆ-ի փոխնախագահի հետ

Премьер-министр Никол Пашинян встретился в Белом доме с вице-президентом США Джеймсом Дэвидом Вэнсом (6 февраля 2025). Вашингтон
Փաշինյանը ԱՄՆ-ում է Նիկոլ Փաշինյանը փետրվարի 1-ից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի - Sputnik. Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ։
Տեղեկությունը հայտնում են վարչապետի աշխատակազմից։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 1-ին տիկնոջ ուղեկցությամբ մեկնել է ԱՄՆ` մասնակցելու «Ազգային աղոթքի նախաճաշին» և «Կրոնի ազատության 5-րդ ամենամյա միջազգային գագաթնաժողովին»։