ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի - Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու համար:
Ավելի վաղ Թրամփը ՄՔԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին ստորագրել էր հրամանագիր՝ Վաշինգտոնի և նրա դաշնակիցների, այդ թվում ՝ Իսրայելի դեմ գործողությունների համար: ԱՄՆ-ը կարող է կիրառել այնպիսի միջոցներ, ինչպիսիք են ՄՔԴ անդամների գույքի, ակտիվների արգելափակումը, ինչպես նաև արգելել նրանց ու նրանց ընտանիքի անդամների մուտքը Նահանգներ:
«Շնորհակալություն, նախագահ Թրամփ, ՄՔԴ-ի վերաբերյալ Ձեր համարձակ հրամանագրի համար։ Այն կպաշտպանի Ամերիկան և Իսրայելը հակաամերիկյան և հակասեմական կոռումպացված դատարանից, որը մեր դեմ դատական գործերով զբաղվելու համար իրավասություն կամ հիմքեր չունի», - ասվում է Х սոցցանցում Նեթանյահուի կատարած գրառման մեջ։
Ինչպես նշել է վարչապետը, ՄՔԴ-ն «անողոք արշավ է սկսել Իսրայելի դեմ՝ որպես Ամերիկայի դեմ գործողությունների փորձ», ուստի Թրամփի հրամանագիրը «հանդես է գալիս ի պաշտպանություն երկու երկրների ինքնիշխանության»:
Հիշեցնենք, որ Գազայի հատվածում ենթադրյալ ռազմական հանցագործությունների համար 2024 թվականի նոյեմբերի վերջին ՄՔԴ-ն Բենյամին Նեթանյահուին և Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտին ձերբակալելու օրդերներ էր տվել։