Մեծ Բրիտանիան սնանկացման եզրին է

Բյուջեն համալրելու բոլորհնարավոր միջոցները միայն բարդացնում են իրավիճակը, կարծում է քաղաքական գործիչը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի - Sputnik. Մեծ Բրիտանիան սնանկացման եզրին է։ Այս մասին բրիտանացի քաղաքական գործիչ Դևիդ Ֆրոստը հայտարարել է Telegraph թերթի համար հրապարակված հոդվածում։
Նրա խոսքով՝ բյուջեն համալրելու բոլորհնարավոր միջոցները միայն բարդացնում են իրավիճակը։
«Ելք չկա։ Հարկերի բարձրացումը չի ավելացնի եկամուտները, իսկ լեյբորիստները չեն կարող խթանել տնտեսական աճը կամ կրճատել ծախսերը», - կարծում է քաղաքական գործիչը։
Ինչպես նշել է Ֆրոստը, երկրի բյուջեի դեֆիցիտը կարող է հասնել մինչև 20 մլրդ ֆունտի, իսկ հարկերի բարձրացումը կհանգեցնի ռեցեսիայի:
Ավելի վաղ հայտնիէր դարձել, որ Մեծ Բրիտանիայում արդյունաբերական էներգիայի գները դարձել են ամենաբարձրն աշխարհում: