ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի - Sputnik. «Հյուսիս» խմբավորումը Կուրսկի մարզում հետ է մղել Ուկրաինայի զինված ուժերի երկու գրոհ, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Հարձակողական գործողությունների ընթացքում Կուրսկի մարզի 9 բնակավայրերի շրջաններում խոցվել են ուկրաինական 12 բրիգադների կազմավորումներ, ինչպես նաև հետ է մղվել հակառակորդի 2 գրոհ», - ասված է գերատեսչության ամփոփագրում:
Նշվում է, որ ավիացիան և հրետանին հակառակորդի կենդանի ուժ և տեխնիկա են խոցել Կուրսկի մարզի 16, ինչպես նաև Ուկրաինայի Սումիի մարզի 7 բնակավայրերի շրջաններում:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները 2024 թվականի օգոստոսի 6-ի առավոտյան ժամը 5:30-ին հարձակման են անցել՝ Կուրսկի մարզում տարածք գրավելու նպատակով. նրանց առաջխաղացումը դադարեցվել է:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Կիևի ռեժիմը դիմել է սադրանքի: ՌԴ նախագահն ընդգծել է, որ հակառակորդն արժանի պատասխան կստանա, երկրի առջև ծառացած բոլոր նպատակները կիրականացվեն:
Ռուսաստանի Դաշնության Կուրսկի, ինչպես նաև Բելգորոդի և Բրյանսկի մարզերում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար գործում է հակաահաբեկչական գործողության ռեժիմ: