ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը պատրաստվում է TED-Talk-եր կազմակերպել, ու առաջին բանախոսն էլ իր ամուսինն է լինելու` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում է «Հրապարակը»։
Սա ամերիկյան ֆորմատ է, որի ժամանակ բանախոսները թեմատիկ զրույցներ են վարում լսարանի հետ։
«TED-Talk-երը լինելու են իր սկսած կրթվելը նորաձև է արշավի շրջանակներում։ Պատրաստվում են հրավիրել մասնակցելու տարբեր մարդկանց: Առաջին հյուրը կլինի իր ամուսինը` Նիկոլ Փաշինյանը։ Ըստ ամենայնի, զույգը կրթարշավի ֆորմատով կշարունակի ուղեղներ լվանալ։ Մինչ զույգը ամերիկյան վոյաժների մեջ է, արշավի ապագա մասնակիցներին տիկնոջ աշխատակազմից հրավերներ են ուղարկվում: Փորձում են տասնյակ -հարյուրավոր մասնակիցների ներգրավել»,– գրում է գրեթը:
Պարբերականի տեղեկությամբ` Փաշինյանի մասնակցությամբ TED-Talk–ը տեղի կունենա մարտի 15-ին Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում։