«2024 թվականին Հայաստան է այցելել 2 միլիոն 208 հազար 179 զբոսաշրջիկ, ինչը 4․6 տոկոսով քիչ է, քան 2023 թվականի ցուցանիշը։ 2023 թվականին Հայաստան է այցելել 2 միլիոն 316 հազար զբոսաշրջիկ»․-իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսում արձանագրել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։
«Նոյեմբերի վերջին այցելեցի Սյունիքի մարզ, հանդիպել եմ զբոսաշրջային և նպատակային շուկայավարման կազմակերպում իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Սյունիքում կյանքը բուռն է, շատ լավ զարգանում է` անկախ այն հանգամանքից, որ որոշ միջազգային կայքերում և Հայաստանում գործող դեսպանությունների էջերում Սյունիքի մարզը նշված է կարմիր գծով։ Այս մասով մենք շատ ակտիվ աշխատանքներ ենք տանում տվյալ երկրների հետ»․-մանրամասնել է Լուսինե Գևորգյանը։
Ըստ պաշտոնյայի՝ իրենք գրությամբ դիմել են արտգործնախարարությանը, որ աշխատանքներ տարվեն կայքերից Սյունիքի մարզի վերաբերյալ վտանգավորության կարմիր գծերը հեռացնելու համար։