ՌԴ ԶՈւ–ն ուկրաինական ռազմական օդանավակայաններ ու ԱԹՍ–ների պահման վայրեր է խոցել․ ՊՆ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության շենքը Մոսկվայում
Հարվածներ են հասցվել նաև այն հատվածներին, որտեղ կենդանի ուժ ու տեխնիկա է կուտակված եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Ռուսական զինուժն օրվա ընթացքում ուկրաինական ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքներ և անօդաչու սարքերի պահման ու գործարկման նախապատրաստման վայրեր է խոցել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը, հրթիռային զորքերն ու Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի խմբավորումների հրետանին ուկրաինական ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքներ, անօդաչու թռչող սարքերի պահման և գործարկման նախապատրաստման վայրեր են խոցել»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ըստ ՊՆ–ի` խոցվել են նաև հակառակորդի կենդանի ուժի և տեխնիկայի կուտակումները 142 տեղամասում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։