ՆԳՆ-ն հերքում է. Արարատ լեռանը նմանվող ստորագրությամբ քաղաքացի իրենց չի դիմել

ՀՀ քաղաքացու անձնագիր
Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ծառայողները կապ են հաստատել քաղաքացու հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik․ Նշված անուն-ազգանունով քաղաքացի չի սպասարկվել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Նոր Նորքի ստորաբաժանումում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը՝ հերքելով սոցցանցերում ու լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները։
Նշենք, որ սոցցանցերում և ԶԼՄ-ներում հրապարակումներ էին հայտնվել այն մասին, որ ՄՔԾ Նոր նորքի ստորաբաժանումում քաղաքացուն հրաժարվել են սոցիալական քարտ տրամադրել, քանի որ նրա ստորագրությունը նման է Արարատ լեռանը։
Подпись в виде Арарата в паспорте
Արարատ լեռանը նման ստորագրությունը
ՆԳՆ-ից նշում են՝ քաղաքացու հայտնածը չի համապատասխանում իրականությանը։
«Նկատենք նաև, որ տվյալ ստորաբաժանման 8-րդ պատուհանը, որին ըստ քաղաքացու, ինքը մոտեցել է, սպասարկում է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց, այսինքն՝ նշված պատուհանին մոտենալիս քաղաքացին չէր էլ կարող սպասարկվել»,- նշված է հաղորդագրությնա մեջ։
ՆԳՆ-ից հայտնում են, որ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ծառայողներն անմիջապես կապ են հաստատել քաղաքացու հետ։
Ըստ հաղորդագրության՝ զրույցի ընթացքում քաղաքացին տվել է իրարամերժ տեղեկություններ՝ չնշելով տվյալ ստորաբաժանում այցելելու կոնկրետ օր ու ժամ։