ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik․ Այսօր Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հեռախոսազրույցում անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգի մի շարք հարցերի։ Հաստատվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ քայլերի, այդ թվում՝ միջգերատեսչական ձևաչափով սերտ համակարգման կարևորությունը:
Քննարկվել է Սիրիայում և նրա շուրջ ստեղծված իրավիճակը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել սերտ կապի մեջ մնալ երկկողմ, տարածաշրջանային և միջազգային թեմաների շուրջ` ներառյալ Մերձավոր Արևելքը և Ուկրաինան:
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են առաջիկա շփումների ժամանակացույցը։