ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Իրանը ներկայացրել է անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված իր առաջին ավիակիրը։ Տեղեկությունը հայտնում է «Mehr»-ը։
«Այսօր առավոտյան ներկայացվել է անօդաչու թռչող սարքերի առաջին իրանական ավիակիրը, որը կոչվում է «Շահիդ Բաղերի»,– ասվում է հաղորդագրության մեջ:
Լրատվամիջոցի հրապարակած լուսանկարներում երևում է, որ ավիակրի վրա տարբեր տեսակների ԱԹՍ–ներ են տեղադրված։