Բորիսովն ազատվել է պաշտոնից, «Ռոսկոսմոսի» ղեկավար է նշանակվել Դմիտրի Բականովը

Դմիտրի Բականով
Դմիտրի Բականով
Բականովը մինչ այդ զբաղեցնում էր տրանսպորտի նախարարի տեղակալի պաշտոնը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն է նշանակվել ՌԴ տրանսպորտի նախկին փոխնախարար Դմիտրի Բականովը:
Ռուսաստանի նախագահի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է պաշտոնական և իրավական տեղեկատվության կայքում:
Բականովն այդ պաշտոնում կփոխարինի Յուրի Բորիսովին, որն այսօր ազատվել է պաշտոնից:
Դմիտրի Բականովը 2022 թվականի ապրիլից զբաղեցնում էր ՌԴ տրանսպորտի փոխնախարարի պաշտոնը։ Ավելի վաղ նա ղեկավարել է «Ռուսաստանի Փոստ» ընկերությունների խմբի «Փոստային լոգիստիկ ընկերությունը», իսկ 2012-2019 թվականներին՝ «Ռոսկոսմոսի» կապի և վերահեռարձակման համակարգերի միասնական օպերատոր «Գոնեց» ընկերությունը։ 2019-2021 թվականներին եղել է տրանսպորտի նախարարության թվային զարգացման դեպարտամենտի ղեկավարը։
«Ռոսնանոյի» ֆինանսական տնօրեն Արթուր Գալստյանը և երկու թոփ մենեջերներ կալանավորվել են