Բաքուն ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ Ադրբեջանում դադարեցվել է USAID–ի գործունեությունը

USAID–ի, ԱՄՆ–ի և Ադրբեջանի դրոշները
USAID–ի, ԱՄՆ–ի և Ադրբեջանի դրոշները
USAID–ի գործունեությունից դժգոհ է նաև ամերիկյան վարչակազմը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Ադրբեջանի իշխանություն ԱՄՆ–ին պաշտոնապես ծանուցել է, որ երկրում դադարեցվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) գրասենյակի աշխատանքը: Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն։
Ավելի վաղ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ Ադրբեջանում USAID-ի գործունեության համար որևէ իրավական հիմք չկա 2024 թվականի հունիսի 1-ից։
Ադրբեջանական «Report» գործակալությունը գրում է, որ Բաքուն նաև Ռուսաստանին է ծանուցագիր ուղարկել Ռոսսոտրուդնիչեստվոյի գործունեության դադարեցման մասին: Այս լուրը պաշտոնապես հաստատված չէ։
Հիշեցնենք` ամերիկյան վարչակազմի որոշմամբ Վաշինգտոնում փակվել է USAID–ի կենտրոնակայանը, շենքից հանվել է ցուցանակը: Փետրվարի 5-ին հայտնի դարձավ, որ գործակալությունն ամբողջ աշխարհի իր վարձու անձնակազմին ուղարկում է հարկադիր պարապուրդի։
ԱՄՆ-ում պատրաստվում են Ուկրաինայում USAID-ի միլիարդավոր դոլարների լվացման աուդիտ անել