Հայաստանում Իրանի դեսպանն այսօր հանդիպման էր հրավիրել լրագորղներին։ Հարցերի մեծ մասը վերաբերել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։ Դեսպան Սոբհանիի հայտարարություններն այս թեմայով շատ հստակ էին․ Մեհդի Սոբհանին ասել է, որ միայն Իրանն է աջակցում Հայաստանին դեմ հանդես գալու «Զանգեզուրի միջանցքին», տարածաշրջանի երկրներից միայն Իրանն է այս հարցում կանգնած Հայաստանի կողքին։
Իրանի դեսպանը կրկնել է նաև, որ դեմ է սահմանների փոփոխությանը, կողմ է ճանապարհների ապաշրջափակմանը, բայց դեմ է ցանկացած ճանապարհի, որն իր մեջ կներառի միջանցքի տրամաբանություն։