Կառավարությունը մտահոգված է, որ ԶՊՄԿ-ն 1 շաբաթ չի աշխատում, բայց խնդիրը արհմիության ու ԶՊՄԿ–ի լուծելիքն է․ Գևորգ Պապոյան

Sputnik
Կառավարությունը մտահոգված է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ստեղծված իրավիճակով։ Թեման էկոնոմիկայի նախարարի հետ ճեպզրույցում բարձրացրել են լրագրողները։ Գևորգ Պապոյանին հարցրել են, թե ինչ է անում կոմբինատում բաժնեմաս ունեցող կառավարությունը, որ երկրի թիվ մեկ հարկատուն վերսկսի աշխատանքը։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կանգնած է արդեն 6 օր։ Մոտ 200 աշխատակիցները պահանջում են բարձրացնել աշխատավարձերը։ Նախօրեին էլ ծեծկռտուք էր եղել գործադուլ անող և դրան դեմ աշխատակիցների միջև։ Կան վիրավորներ և ձերբակալվածներ։
Էկոնոմիկայի նախարարն ասել է, որ չի կարծում, թե գործադուլն ու ծեծկռտուքը փոխկապակցված են։