«Զանգեզուրի միջանցքը» բացելու հարցում ԱՄՆ, Ադրբեջանի և Թուրքիայի շահերը համընկնում են. Սերգեյ Մելքոնյան

Sputnik
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ներգրավվածությունը դադարեցնելուց բացի, Միացյալ Նահանգներ նախագահը դադարեցնում է նաև ՄԱԿ-ի Պաղեստինի օգնության գործակալության ֆինանսավորումը: Թրամփը նաև առաջին հակաիրանական հուշագիրն է ստորագրել` փաստացի վերսկսելով Իրանի նկատմամբ «առավելագույն ճնշման» քաղաքականությունը, որի նպատակը իրանական նավթի արտահանումը զրոյի հասցնելն է։ Ըստ արևմտյան լրատվամիջոցների՝ Թրամփն Իրանի նկատմամբ Վաշինգտոնի կոշտ քաղաքականությունը վերահստատող նախագահական հուշագիրը ստորագրել է Իսրայելի վարչապետի հետ հանդիպումից առաջ։ Թրամփը նույնիսկ մեղադրել է նախկին նախագահ Բայդենին նավթի արտահանման պատժամիջոցները խստորեն չկիրառելու համար, ինչի պատճառով Թեհրանը զգալիորեն բարելավել է դիրքերը տարածաշրջանում:
Թրամփին արձագանքեց Իրանի արտգործնախարարը։ Աբբաս Արաղչին հայտարարեց, որ Իրանի նկատմամբ առավելագույն ճնշում գործադրելը ձախողված փորձ է, և այն կրկին կիրառելը հերթական ձախողումն է լինելու։
Իրան-Միացյալ Նահանգներ հարաբերություններ հերթական սրումն ինչ ազդեցություն կունենա տարածաշրջանի վրա, մասնավորապես` հաշվի առնելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման խնդիրը։ Թեմայի շուրջ զրուցել ենք APRI Armenia վերլուծական կենտրոնի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանի հետ։