Նիկոլ Փաշինյանի ամերիկյան այցը շարունակվում է։ Նա Վաշինգտոնում է Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովին և Ազգային աղոթքի միջոցառմանը մասնակցելու նպատակով։ Այդուհանդերձ, ըստ քաղաքագիտական շրջանակների` այդ միջոցառումներն ընդամենը առիթ են Միացյալ Նահանգներ մեկնելու համար։
Իրականում Հայաստանի գործող իշխանությունը խնդիր ունի հասկանալու, թե ինչպես է ամերիկյան նոր վարչակարգը զարգացնելու արտաքին ու մասնավորապես Հայաստանի հետ հարաբերությունները, ինչ դիրքորոշում ունի «Խաղաղության խաչմերուկի», հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերում, կտրամադրի՞ արդյոք այն տնտեսական, ֆինանսական և քաղաքական աջակցությունը, որը ժամանակին տրամադրում էր Բայդենը։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները հնարավոր է ստանալ միայն բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներում, սակայն փետրվարի 3-ից Միացյալ Նահանգներում գտնվող Նիկոլ Փաշինյանի հանդիպումներում, համենայնդեպս մինչև այսօր, նախատեսված չեն բանակցություններ ոչ նախագահ Թրամփի, ոչ էլ պետքարտուղարի կամ անվտանգության հարցերով նախագահի խորհրդականի հետ։
Ուրեմն որն է Նիկոլ Փաշինյանի ամերիկյան այցի նպատակը։ Sputnik Արմենիան զրուցել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հետ։