Վաշինգտոնում փրկարարները գետից դուրս են բերել ավիաաղետի բոլոր զոհերի մարմինները

Վաշինգտոնում փրկարարները գետից դուրս են բերել ավիաաղետի բոլոր զոհերի մարմինները
Չի նույնականացվել միայն մեկ զոհվածի մարմին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի - Sputnik. Պոտոմակ գետից փրկարարները դուրս են բերել Վաշինգտոնի երկնքում տեղի ունեցած ավիավթարի բոլոր 67 զոհերի մարմինները: Այս մասին հայտնում են տեղի արտակարգ իրավիճակների ծառայությունից։
Նշվում է, որ նույնականացվել է 66 մարդու մարմին։
Հիշեցնենք, որ «American Airlines» ավիաընկերության Bombardier CRJ 700 ուղևորատար ինքնաթիռը և Sikorsky H-60 (Black Hawk) ռազմական ուղղաթիռը հունվարի 30-ին բախվել են Վաշինգտոնի երկնքում՝ Ռեյգանի անվան ազգային օդանավակայանի մոտակայքում:
Ինքնաթիռում եղել է 60 ուղևոր և անձնակազմի 4 անդամ, իսկ ուսումնական թռիչք կատարող ուղղաթիռում՝ 3 զինվորական։
Ինքնաթիռի ուղևորների թվում են եղել են 11 գործող գեղասահորդներ՝ Անջելա Յանգը, Շոն Քեյը, Բրիել Բայերը, Կորի Հայնոսը, Էդվարդ Չժոուն, Էվերլին և Ալիդիա Լիվինգստոնները, Ֆրանկո Ապարիսիոն, Ջինա Խանը, Օլիվիա Թերը, Սփենսեր Լեյնը: Նրանցից բացի, ինքնաթիռում էին նաև գեղասահքի 1994 թվականի աշխարհի չեմպիոններ Եվգենյա Շիշկովան և Վադիմ Նաումովը, ինչպես նաև զուգասահքի ԽՍՀՄ առաջնության բրոնզե մեդալակիր Իննա Վոլյանսկայան։ Նրանք բոլորը մահացել են։