ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Մերձավոր Արևելքի բազմաթիվ խնդիրների լուծման բանալին պաղեստինյան պետություն ստեղծելն է։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այս հայտարարությունն է արել «Վալդայ» ակումբի մերձավորարևելյան 14-րդ համաժողովի ժամանակ։
«Մերձավորարևելյան բոլոր խնդիրների բանալին, այնուամենայնիվ, պաղեստինյան պետություն ստեղծելն է։ Այս հարցով ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի, Անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձևեր են ընդունվել։ Երկու պետության գաղափարը հաստատել են բոլոր արտաքին խաղացողները, այդ թվում՝ Բայդենի վարչակազմը։ Թրամփի վարչակազմը, կարծեմ, այդ հարցի վերաբերյալ հստակ դիրքորոշում դեռ չի հայտնել»,- ասել է նախարարը։
Հիշեցնենք` ՌԴ–ն հայտարարել է, որ իրայելա–պաղեստինյան կարգավորումը հնարավոր է միայն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերի հիման վրա, որոնք ենթադրում են պաղեստինյան պետության ստեղծում 1967 թվականի սահմաններով, Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով:
2024 թվականի հունիսի 21-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի անկախությունը և պաշտպանում է իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման «երկու պետություն» սկզբունքը։