ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի - Sputnik. Թուրքիան, Սիրիան, Իրաքը և Հորդանանը «Իսլամական պետության»* դեմ պայքարի ընդհանուր մեխանիզմ են ստեղծում, հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը:
Ինչպես նշել է թուրք նախարարը, ավելի վաղ նա քննարկումներ է անցկացրել հորդանանցի և իրաքցի գործընկերների հետ։
«Պայմանավորվածություն կա տարածաշրջանային անվտանգության, մասնավորապես, ԻՊ-ի* դեմ պայքարի հարցում ստեղծելու ընդհանուր մեխանիզմ, որի առաջին ժողովը նախատեսվում է անցկացնել մոտ ժամանակներս՝ Հորդանանում», – ասել է Ֆիդանը։
Թուրք նախարարը հավելել է, որ մեխանիզմի մաս են կազմելու նշված երկրների պաշտպանության նախարարները և հետախուզական կազմակերպությունների ղեկավարները:
* «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորում է, որն արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում: