ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի - Sputnik. Միացյալ Նահանգները պետք է նախապես մտածեր, թե ինչ կարժենա աջակցությունն Ուկրաինային: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ավելի վաղ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Բրայան Հյուզը հայտարարել էր, որ Վաշինգտոնը պետք է հետ բերի Ուկրաինայի վրա ծախսված գումարները:
«Այ դրա համար էլ ուտեստների գինը պետք է ճշտել նախքան դրանք ճաշակելը»,-գրել է Զախարովան իր Telegram-ալիքում:
Փետրվարի 3–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Ուկրաինայից ակնկալում է հազվագյուտ մետաղների մատակարարման երաշխիքներ` Վաշինգտոնի կողմից տրամադրվող ֆինանսական և ռազմական օգնության դիմաց:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրերը՝ կապված Ուկրաինայի հազվագյուտ մետաղների հետ, նշանակում են Կիևին առաջարկել գնել ԱՄՆ-ի օգնությունը, այլ ոչ թե ցույց են տալիս այն անհատույց կամ այլ հիմունքներով տրամադրելու Վաշինգտոնի պատրաստակամությունը: