Պահանջը մեկն է` կասեցնել օրենքի ուժի մեջ մտած ժամկետը․Ավագյան

Sputnik
Կառավարության առջև տնտեսվարողների բողոքին միացած «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» հասարակական կազմակերպության համահիմնադիր-նախագահ Հակոբ Ավագյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ իրենց միասնական պահանջը մեկն է` կասեցնել օրենքի ուժի մեջ մտած ժամկետը։
«Դրանից հետո նոր միայն կարելի է երկխոսել, այն էլ քաղաքական բարձր մակարդակով, որովհետև երկրում միակ որոշում կայացնողը կառավարության ղեկավարն է»․-նշել է Ավագյանը։