ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Դոնեցկի Գորլովկա քաղաքի բնակելի թաղամասերից մեկի շուկայում խաղաղ բնակիչներ են տուժել Ուկրաինայի զինված ուժերի հարվածի հետևանքով։ Այս մասին հայտնել է քաղաքապետ Իվան Պրիխոդկոն իր Telegram-ալիքում։
«Ուկրաինական զինված ագրեսիայի հետևանքով վիրավորվել է Գորլովկայի հինգ խաղաղ բնակիչ»,- նշել է Պրիխոդկոն:
Գորլովկան գտնվում Է Դոնեցկից 50 կմ դեպի հյուսիս, այն Դոնեցկի խոշորագույն բնակավայրերից մեկն է: