Սիրիայի ՆԳ նախկին նախարարը հանձնվել է նոր իշխանություններին

Մուհամեդ աշ-Շաարը Սիրիայի ՆԳՆ–ն գլխավորել է 2011–2018 թթ.:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի - Sputnik. Սիրիայի ներքին գործերի նախկին նախարար Մուհամեդ աշ-Շաարը հանձնվել է երկրի նոր իշխանություններին: Այս մասին հայտնում է սիրիական «Ալ Իհբարիա» հեռուստաալիք՝ հղում անելով իր աղբյուրին։
Աշ–Շաարը Սիրիայի ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2011–2018 թթ.:
2024 թվականի նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր կազմավորումները լայնածավալ հարձակում սկսեցին սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 8–ին նրանք մտան Դամասկոս, որից հետո նախագահ Բաշար Ասադը թողեց իր պաշտոնը և լքեց երկիրը։
Դեկտեմբերի 10–ին Մուհամեդ ալ-Բաշիրը, որը Իդլիբ նահանգում ղեկավարում էր «փրկության կառավարությունը», իրեն հայտարարեց Սիրիայի անցումային կառավարության ղեկավար, որը կգործի մինչև 2025 թվականի մարտի 1-ը:
Իսկ 2025 թվականի հունվարի 29-ին Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար Ահմեդ աշ-Շարաան հռչակվել Է Սիրիայի նախագահ՝ երկրում անցումային շրջանի ընթացքում։