ՌԴ–ն մտադիր է փետրվարի կեսին ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի նիստ գումարել Ուկրաինայի հարցով

Դմիտրի Պոլյանսկի
Ավելի վաղ ՄԱԿ-ում ՉԺՀ մշտական ներկայացուցիչը հայտնել էր` մի շարք երկրներ նախաձեռնել են, որ փետրվարի 24-ին Ուկրաինայի հարցով ԱԽ նիստ անցկացվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Ռուսաստանը մտադիր է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ գումարել ուկրաինական ճգնաժամի թեմայով։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Համաշխարհային կազմակերպությանն առընթեր ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
«Ռուսաստանը ծրագրում է փետրվարի կեսերին հանդիպում նախաձեռնել ուկրաինական ճգնաժամի հարցով»,- ասել է Պոլյանսկին:
Ավելի վաղ ՄԱԿ-ում ՉԺՀ մշտական ներկայացուցիչ Ֆու Ցունը հայտնել էր` մի շարք երկրներ նախաձեռնել են, որ փետրվարի 24-ին Ուկրաինայի հարցով ԱԽ նիստ անցկացվի, փետրվարին նախագահող ՉԺՀ-ն կապահովի, որ հանդիպումն անցկացվի։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։