ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի - Sputnik. Գրոսմայստեր Լևոն Արոնյանն ընդգրկվել է 2024 թ. ընթացքում ամենաբարձր մրցանակային գումարներ շահած շախմատիստների տասնյակում: Վարկանիշը կազմել Է Forbes-ը։
«Հավերժ երիտասարդ Լևոնը նորից հասկացնում է, որ իրեն շուտ է «դուրս գրել»։ ԱՄՆ–ի Գավաթում շատերի համար անսպասելի հաղթանակն Արոնյանին բերել է 90 հազար դոլար, ապա, ըստ ավանդույթի, հաջորդել են Grand Chess Tour–ը և Champions Chess Tour–ը»,– գրում Է Forbes-ը:
Արոնյանն ընդհանուր առմամբ 1 տարում վաստակել է 257 հազար դոլար։
Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանն ԱՄՆ դրոշի ներքո հանդես է գալիս 2021 թվականի դեկտեմբերի 1-ից: Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, օլիմպիական եռակի չեմպիոնը ֆեդերացիան փոխելու իր որոշումը հիմնավորել է, իր խոսքերով` շախմատի դաշտ ներխուժած ոչ կոմպետենտ պաշտոնյաներով և պետության կողմից ոչ բավարար աջակցությամբ: