Հրաձգություն շվեդական դպրոցում. տուժել է 5 մարդ

Հարձակվողն ինքնասպան է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի - Sputnik. Շվեդիայի կենտրոնականմասում՝ Էրեբրու քաղաքում գտնվողՌիսբերգսկիմեծահասակներիդպրոցումհրաձգությունէտեղիունեցել, հրազենայինվնասվածքներէստացել5մարդ, հայտնումենտեղականԶԼՄ-ները:
Կրակոցներն արձակվել են ինքնաձիգ զենքից, հայտնում է SVT Örebro հեռուստաալիքը։
«Էրեբրուում բռնի գործողությունների մասին տեղեկատվությունը շատ լուրջ է։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, օպերացիան շարունակվում է: Կառավարությունը սերտ կապի մեջ է ոստիկանության հետ և ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը», - հեռուստաալիքին ասել է արդարադատության նախարար Գունար Ստրյոմերը։
Էրեբրու քաղաքի դպրոցի մոտ հրաձգություն իրականացրած ենթադրյալ հանցագործն ինքնասպան է եղել, հաղորդում է Expressen թերթը:
Ռիսբերգսկի դպրոցում սովորում է մոտ 2 հազար մարդ։