Հնդկաստանը ՌԴ-ի հետ հականավային թևավոր հրթիռների գնման պայմանագիր է կնքել

Հրթիռների պայմանագիրը զգալիորեն կբարձրացնի Հնդկաստանի ռազմածովային ուժերի ստորջրյա նավատորմի մարտական հնարավորությունները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի-Sputnik. Հնդկաստանը պայմանագիր է կնքել Ռուսաստանի հետ հականավային թևավոր հրթիռներ գնելու համար, հայտնում է Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը:
«Հնդկաստանի պաշտպանության նախարարությունն այսօր պայմանագիր է ստորագրել Ռուսաստանի հետ հականավային թևավոր հրթիռների գնման վերաբերյալ ՝ պաշտպանության փոխնախարար Ռաջեշ Կումար Սինգհի ներկայությամբ, Նյու Դելիում»,-հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Նախարարությունում նշելեն, որ այդ հրթիռների պայմանագիրը զգալիորեն կմեծացնի Հնդկաստանի ՌԾՈւ ստորջրյա նավատորմի մարտական հնարավորությունները: Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը չի հստակեցրել հրթիռների անվանումը։