Աշտարակի խճուղում «Opel»-ը բախվել է գովազդային վահանակի սյանը. վարորդը մահացել է

Աշտարակի խճուղում «Opel»-ը բախվել է գովազդային վահանակի սյանը
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի - Sputnik. Այսօր ժամը 08:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Աշտարակի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․ Գ․, ծնված 2004 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գովազդային վահանակի սյանը։
Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։
Աշտարակի խճուղում «Opel»-ը բախվել է գովազդային վահանակի սյանը