ԱՄՆ-ի ՄԶԳ-ն (USAID) ղեկավարում էին մի խումբ կիսախելագար արմատականներ․ Թրամփ

Իլոն Մասկը հայտարարել է, որ գործակալությունը, օգտագործելով ամերիկացիների հարկերից ստացված գումարները, ֆինանսավորել է կենսաբանական զենքի, այդ թվում՝ COVID-19-ի հետազոտությունը, որը միլիոնավոր մարդկանց է սպանել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի - Sputnik. Ամերիկյան Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) ղեկավարում էին մի խումբ կիսախելագար արմատականներ։ Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Եվ մենք նրանց վռնդում ենք։ USAID-ը՝ աննորմալ արմատականների ղեկավարությամբ։ Մենք նրանց վռնդում ենք, հետո արդեն կորոշենք»,-ասել է նա։
Ավելի վաղ գործարար և ԱՄՆ պետական կառավարման արդյունավետության նոր դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը ամերիկյան գործակալությունն անվանել էր հանցավոր կազմակերպություն և Ամերիկան ատող ձախ արմատական մարքսիստների որջ։ Նա USAID-ին նաև մեղադրել էր կենսաբանական զենքի ոլորտում հետազոտությունների ֆինանսավորման մեջ, ներառյալ COVID-19-ը: