Փետրվարի 5-ին, ժամը 12:00-ին տեղի կունենա «ԵԱՏՄ երկրների կենսանվտանգությունը» թեմայով Մոսկվա-Մինսկ-Երևան-Աստանա-Տաշքենդ տեսակամուրջ՝ Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում հարթակի միացմամբ։
Ինչպե՞ս կանդրադառնա ԱՀԿ-ից ԱՄՆ-ի դուրս գալը համաճարակներին և պանդեմիաներին հակազդելու գլոբալ համակարգի վրա: Ո՞ր հիվանդություններն են առավել հաճախ հայտնաբերվում կորոնավիրուս տարած հիվանդների մոտ: Արդյոք սեզոնային վարակները չեն վերածվի ամբողջ տարվա ընթացքում տարածվող վարակների կլիմայի գլոբալ տաքացման հետևանքով: Որքանո՞վ է տուբերկուլյոզը տարածված և վտանգավոր ԵԱՏՄ երկրներում:
Հարցերին կպատասխանի Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի նախագահի տեղակալ Գենադի Օնիշչենկոն:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram–յան ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91) 42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։