Երևանի տարբեր մասերում ընթանում է տրանսպորտի ապօրինի թանկացման դեմ բոյկոտը

Sputnik
Երևանի տարբեր մասերում ընթանում է տրանսպորտի ապօրինի թանկացման դեմ բոյկոտը։

«Մայր Հայաստան» դաշինքի անդամները բարձրանում են ավտոբուսներ ու կոչ անում չվճարել 150 դրամ ուղեվարձը։
Նշենք, որ 2025 թվականի փետրվարի 1-ից ներդրվել է ուղետոմսի նոր սակագին, որը կարժենա 150 դրամ և կգործի մինչև 2026 թվականի հունվարի 1-ը։ Դրանից բացի, 2025 թվականի հունվարի 1-ից փետրվարի 28-ը 30-օրյա, 90-օրյա և 365-օրյա տոմսեր ձեռք բերելու դեպքում քաղաքացիները կունենան նաև լրացուցիչ 30-օրյա ժամկետ։