ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի - Sputnik. Երգչուհի Բեյոնսեյի Cowboy Carter ձայնասկավառակը «Գրեմմի» է շահել 2024 թվականի մրցանակաբաշխության ժամանակ։
Երգչուհին հաղթել է նաև «Լավագույն քանթրի ալբոմ» և «Լավագույն քանթրի դուետ» անվանակարգերում՝ Մայլի Սայրուսի հետ «II Most Wanted» երգի համար։
Քենդրիկ Լամարն ամենաշատ մրցանակներն է ստացել. նրա «Not Like Us» երգը հաղթել է հինգ անվանակարգերում, այդ թվում ՝ «Տարվա ձայնագրություն», «Տարվա երգ», «Տարվա ռեփ կատարում», «Լավագույն ռեփ երգ» եւ «Լավագույն երաժշտական տեսահոլովակ»:
Երգչուհի CharliXCX-ը շահել է երեք արձանիկ, Սաբրինա Քարփենթերը՝ երկու:
Չապել Ռոնը ճանաչվել է լավագույն նոր արտիստ։