Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհդրակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ տրանսպորտի միասնական տոմսային համակարգից վերադարձ դեպի 100 դրամների համակարգ ուղղակի անհնարին է։
«100 դրամի համակարգում մենք ունեցել ենք մոտ 30 տարի աշխատող տրանսպորտ և տեսել ենք դրա որակը։ Երևանում շարունակաբար զարգացող հանրային տրանսպորտի համար մեզ պետք են նոր միջոցներ և նոր վճարման մոդելները, որոնք իրականացվել են։ Երևանցիները դա հասկացել և ընդհանուր առմամբ աջակցում են»․-մանրամասնել է Ավինյանը։
Տարբեր քաղաքական ուժերի կողմից հանրային տրանսպորտի նոր սակագնի բոյկոտը Ավինյանը շոու է որակել։