ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը անօդաչու թռչող սարքի միջոցով հարված են հասցրել Բելգորոդի Մալինովկա գյուղին, մեկ մարդ է զոհվել։ Տեղեկությունը հայտնել է շրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը։
«Ուկրաինայի զինված ուժերը, օգտագործելով անօդաչու թռչող սարք, դիտավորյալ հարված են հասցրել Բելգորոդի շրջանի Մալինովկա գյուղին: Պայթուցիկ սարքի գործարկման արդյունքում մեկ մարդ մահացել է: Նա ստացած վնասվածքներից մահացել է մինչ շտապօգնության խմբի ժամանելը»,- նշել է Գլադկովը իր Telegram– ալիքում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։