Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Սուջայի գիշերօթիկի հարվածից հետո ՌԴ–ում քրգործ են հարուցել Ուկրաինայի ԶՈւ-ի պաշտոնյայի դեմ

ՌԴ Կուրսկի շրջանում գտնվող գիշերօթիկ դպրոցին հարվածի հետևանքով կան զոհեր և վիրավորներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի - Sputnik. Ուկրաինայի զինված կազմավորումների 19-րդ առանձին հրթիռային բրիգադի հրամանատար, գնդապետ Ռոստիսլավ Կարպուշան ենթականերին հրամայել է հրթիռային հարված հասցնել Սուջայի գիշերօթիկ դպրոցի շենքին, որտեղ խաղաղ բնակիչներ են եղել: Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության վերաբերյալ, հայտնում է Ռուսաստանի քննչական կոմիտեն։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ փետրվարի 1-ին ուկրաինական զորքերը թիրախային հրթիռավորված հարված են հասցրել Կուրսկի մարզի Սուջա քաղաքի գիշերօթիկին, ռուսական ՀՕՊ-ն արձանագրել է հրթիռների արձակումը Ուկրաինայի Սումիի մարզից:
Քննության տվյալներով՝ Կարպուշան իր ենթականերին գիշերօթիկ դպրոցի շենքին հրթիռային հարված հասցնելու ապօրինի հրաման է տվել։ Նրա կատարած հանցագործության հետևանքով կան զոհեր և վիրավորներ։
«Քրեական գործի քննության ընթացքում կպարզվեն տեղի ունեցածի բոլոր հանգամանքները և քրեաիրավական գնահատական կտրվի բոլոր մասնակից անձանց գործողություններին։ Միջոցներ են ձեռնարկվում Կարպուշայի և նրա հանցակիցների գտնվելու վայրը պարզելու համար»,-նշել են գերատեսչությունում։
Հիշեցնենք` ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները օգոստոսի 6–ի առավոտյան ժամը 5:30–ին հարձակման են անցել Կուրսկի շրջանում` տարածք գրավելու նպատակով, նրանց առաջխաղացումը դադարեցվել: Նա ընդգծել է, որ Կուրսկի շրջանում գործողությունն ավարտվելու է հակառակորդի ջախջախմամբ և պետական սահմանից հեռացնելով:
ՌԴ ՀՕՊ միջոցները գիշերվա ընթացքում 8 ԱԹՍ են ոչնչացրել Բելգորոդի և Կուրսկի մարզերում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Կիևի ռեժիմը սադրանք է ձեռնարկել, անդադար կրակում է, այդ թվում՝ քաղաքացիական թիրախների ուղղությամբ: Պուտինն ընդգծել է, որ հակառակորդն արժանի պատասխան կստանա և Ռուսաստանի առջև դրված բոլոր նպատակները կիրականացվեն:
Կուրսկի, ինչպես նաև Բելգորոդի և Բրյանսկի մարզերում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար հատուկ ռեժիմ է գործում։