Սեյսմիկ ակտիվություն Էգեյան ծովում. Սանտորինի կղզում դպրոցները փակվել են

Ստորգետնյա ցնցումների մի մասը զգացվել է թուրքական ափին, դրանց ուժգնությունը կազմել է 4-ից 4,8 բալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի - Sputnik. Էգեյան ծովում սեյսմիկ ակտիվության աննախադեպ աճ է նկատվում։
Վերջին երկու օրվա ընթացքում Հունաստանին պատկանող Կիկլադներ կղզիախմբի ափերի մոտ արդեն գրանցվել է 4-ից 4,8 մագնիտուդ ուժգնությամբ 11 երկրաշարժ, որոնցից մի քանիսը զգացվել են թուրքական ափերին։
Սեյսմոլոգները Տիբեթում երկրաշարժից հետո 646 հետցնցում են արձանագրել
Ցնցումների պատճառով հունական Սանտորինի կղզու իշխանությունները որոշել են դադարեցնել դասերը դպրոցներում։