ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի - Sputnik. Ռուսական զորքերը խոցել են Ուկրաինայի զինուժի շահերի համար օգտագործվող ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքները և վառելիքի պահպանման օբյեկտները։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«ՌԴ օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը, հրթիռային զորքերն ու Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի խմբավորումների հրետանին խոցել են ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքները, վառելիքի պահպանման օբյեկտները, որոնք օգտագործվում էին Ուկրաինայի զինված ուժերի շահերի համար, ինչպես նաև 153 շրջաններում ուկրաինական զինված կազմավորումների կենդանի ուժի և տեխնիկայի կուտակումները»,-ասված է նախարարության ամփոփագրում:
Գերատեսչության տվյալներով` հակաօդային պաշտպանության միջոցներով խոցվել են ԱՄՆ արտադրության HIMARS համազարկային կրակի համակարգի ռեակտիվ արկ և 44 ինքնաթիռային տիպի ԱԹՍ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։